ArmDaily.am-ը գրում է.
ArmDaily.am-ին տեղեկություններ էին հասել, որ Կապան-Երեւան ճանապարհին՝ Գորիսից ներքև, ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել։
ArmDaily.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատեց տեղեկությունը։ Նա տեղեկացրեց, որ միջադեպը տեղի է ունեցել Կապանից Երևան գնացող մեքենայի հետ։
«Դեպքը տեղի է ունեցել Կապանից գնալուց՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում։ Այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,-ասաց Փարսյանը։
Կապանի քաղաքապետը նշեց, որ քարը չի դիպել մեքենային, այն չի վնասվել, սակայն ուղևորները վախեցել են։ Փարսյանը նշեց, որ ռուս սահմանապահները տեղեկացվել են միջադեպի վերաբերյալ և համապատասխան գործողություններ կատարել են և ավելի զգոն են իրականացնում իրենց ծառայությունը։