1in.am-ը գրում է.
Գլոբալ տաքացումը կհանգեցնի գլոբալ հակամարտությունների և բազմաթիվ պատերազմների՝ հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով հետազոտությանը, որը հրապարակվել է գիտական Science ամսագրում:
Ըստ գիտնականների՝ ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է երաշտների և մարդկային ագրեսիվության աճի, իսկ որպես հետևանք՝ միջազգային ատելության և գլոբալ հակամարտությունների:
Հետազոտողները համարում են, որ մինչև 2050 թվականը պատերազմների, անկարգությունների և գողությունների թիվը կավելանա 4 անգամ: Այդ երևույթը կվերաբերի ոչ միայն «երրորդ աշխարհի» երկրներին, այլև մնացած բոլորին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_205822.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել