• Ս․ թ․ մարտի 18-ին Ադրբեջանը և ՄԱԿ-ն ստորագրել են համաձայնագիր (հղումն այստեղ), որով ՄԱԿ-ն իր համապատասխան կառուցվածքային ֆոնդերից 1 միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանին ականազերծման համար։
• Արձանագրենք, որ ագրեսիայի ենթարկված կողմին օգնում է միայն մեկ երկիր՝ հանձին Ռուսաստանի, իսկ ագրեսորին՝ հանձին ՄԱԿ-ի՝ ամբողջ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ֆորմալ առումով նաև Հայաստանը՝ իր անդամավճարով։
• Արձանագրենք նաև, որ 2020 թ․ սկզբին, երբ ԱՄՆ համապատասխան կառույցներն արդեն տեղյակ էին աշնանն սկսվելիք պատերազմի մասին, նրանք դադարեցրին HALO-Trust-ի ֆինանսավորումը (հղումն այստեղ), որով Արցախում իրականացվում էին ականազերծման աշխատանքներ։
• Ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մոռացվելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/3995866047126517
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել