Միացի՛ր պայքարին, հեռացրո՛ւ չարիքի կառավարությանը, ստեղծի՛ր ազգային և հզոր պետություն։ Հանդիպում ենք երեքշաբթի օրը՝ ժամը 14։00-ին, Սևան քաղաքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Ազգային և հզոր պետություն
Ցանկանո՞ւմ ես կասեցնել անվտանգության խորտակումը,
Ցանկանո՞ւմ ես վերջ դնել բանակի քայքայմանը,
Ցանկանո՞ւմ ես արգելել Հայաստանի հանձնումը Թուրքիային․․․
Միացի՛ր պայքարին, հեռացրո՛ւ չարիքի կառավարությանը, ստեղծի՛ր ազգային և հզոր պետություն։ Հանդիպում ենք երեքշաբթի օրը՝ ժամը 14։00-ին, Սևան քաղաքում»,- գրել է նա։
Նշենք, որ երեկ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ բացում է Դեմիրճյան փողոցը եւ սկսում է մարզային այցերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել