Ոչ թուրքի և ոչ էլ ադրբեջանցու հետ թշնամությունը մենք չենք սկսել: Մենք պաշտպանվել ենք մեզ թշնամի համարող թուրք-ադրբեջանական ոտնձգություններից:
Արցախյան առաջին պատերազմում, երբ մենք հաղթեցինք, պարտված ադրբեջանը մեկ վայրկայն անգամ չի փորձել մեզ հետ հաշտվել կամ լավ հարաբերություններ հաստատել հանուն իր պետության: Մեզ թշնամի համարողը շուրջ 30 տարի ավելի խորացրեց իր թշնամանք ու վերջում, բոլորովին վերջերս, սպանեց մեզ ու խլեց մեր պատմական հայրենիքի զգալի մասը:
Հիմա սրանք ուզում են թուրք-ադրբեջանական թշնամու հետ հաշտվե՞նք: Այսինքն սրանք ուզում են, որ մենք հաշտվենք թուրք-ադրբեջանական 30 տարվա պնդմանը, թե Արցախն ադրբեջանի՞նն է...
Այսինքն սրանք ուզում են, որ մենք այլևս երբեք չվերադարձնե՞նք մեր Հայրենիքի հսկայական մասը:
Այդպես միայն թուրք-ադրբեջանական իշխանությունն է երազում:
Սրանք ո՞ւմ երազանքն են հիմա իրականացնում:
Հիշեցնում եմ. ադրբեջանը պարտության ժամանակ մեզ հետ հաշտվելու մասին մեկ րոպե անգամ չմտածեց, որի շնորհիվ էլ այսօր մուղամ է լսում ամենահայկական Շուշիում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1654772078065908
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել