Shantnews.am-ը գրում է․
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է երեք մարդու՝ կապված չեչեն և վրացի քաղաքացիների զինված առճակատման հետ: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Տեսագրությունները ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ կասկածյալները միկրոավտոբուսով փախել են դեպքի վայրից:
Ադրբեջանի եւ Չեչնիայի քաղաքացիները սպանվել են Ստամբուլում Վրաստանի քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության արդյունքում:
Ըստ հաղորդագրությունների, վրացական եւ չեչենական խմբավորումների միջեւ առճակատումը տեղի է ունեցել Ստամբուլի Բասաքշեհիր շրջանում: Բախումների արդյունքում երկու մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են: Վեճի պատճառը անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտն է:
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/884708.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել