Ստամբուլում երեք մարդ է ձերբակալվել չեչեն և վրացի քաղաքացիների միջև զինված բախման գործով


01:59 , 3 ապրիլ, 2021

Shantnews.am-ը գրում է․

Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է երեք մարդու՝ կապված չեչեն և վրացի քաղաքացիների զինված առճակատման հետ: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Տեսագրությունները ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ կասկածյալները միկրոավտոբուսով փախել են դեպքի վայրից:

Ադրբեջանի եւ Չեչնիայի քաղաքացիները սպանվել են Ստամբուլում Վրաստանի քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության արդյունքում:

Ըստ հաղորդագրությունների, վրացական եւ չեչենական խմբավորումների միջեւ առճակատումը տեղի է ունեցել Ստամբուլի Բասաքշեհիր շրջանում: Բախումների արդյունքում երկու մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են: Վեճի պատճառը անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտն է: