1in.am-ը գրում է.

Կրասնոյարսկի երկրամասում գողացել և որպես մետաղի ջարդոն են հանձնել շոգեքարշը, որը պատկանել է տեղի ընկերոթյուններից մեկին: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ՆԳՆ երկրամասային վարչության ներկայացուցիչներին:

«Խորհրդային» անվանումով շրջանում տեղակայված ընկերությունը, որն զբաղվում է բեռնափոխադրումներով, շոգեքարշը ձեռք էր բերել 2011 թվականին: Մեկ տարվա շահագործումից հետո որոշվել էր այն վաճառել 5.5 մլն ռուբլով: Առքուվաճառքի պայմանագիրը կքնվել էր, համաձայն որի՝ գնորդները նշված գումարը վճարելուց հետո իրենք պետք է տեղափոխեին շոգեքարշը:

Շուտով պարզվել է սակայն, որ տեխնիկան դուրս է բերվել, իսկ գումարն այդպես էլ չի վճարվել: Իրավապահ մարմինները պարզել են, որ կողոպտիչները շոգեքարշը հանձնել են որպես մետաղի ջարդոն՝ դրա դիմաց ստանալով 300 հազար ռուբլի:

Շոգեքարշի գողության համար կասկածում են երկու տղամարդու: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 158 հոդվածով (գողություն), որով նախատեսվող առավելագույն պատժաչափը 5 տարվա ազատազրկումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել