«Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, դեռ վար­չապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն արդեն կազմել է արտահերթ ընտրություններին մասնակցության իր թիմի նախընտրական ցուցակը, սա­կայն, թե ովքեր են ընդգրկված այնտեղ, անգամ ամենամտերիմների հետ չի կիսվում:

Սա առիթ է դարձել իշխող ուժի ներսում հիստերիկ ջղաձգումների, քա­նի որ արդեն իսկ ակնարկներ են ար­վում, որ ցուցակը բավականին մեծ փո­փոխությունների է ենթարկվել, հատկա­պես գործադիրում այսօր տեղավորված ՔՊ-ականների մասով: Ստեղծված անո­րոշ իրավիճակով պայմանավորված՝ վերին օղակներից ոմանք արդեն իսկ ապաստան են փնտրում կա՛մ որևէ կու­սակցությունում, կա՛մ, պարզապես, արտերկրում:

Այնպես որ, առաջիկայում իր թիմիակիցներին տհաճ անակնկալներ կմատուցի ոչ միայն Փաշինյան Նիկոլը, այլև թիմակիցները՝ նրան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել