Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք ձեռքի տված անցել են հոգեբանական պատերազմի, որը ոչ պակաս ավերիչ և կործանարար է, եթե ընկնենք այդ ալիքի տակ։
Նրանք թիրախավորել են Սյունիքը, ցանկանում են այդ կերպ դատարկել Սյունիքը, ցանկանում են, որպեսզի մեր մեջ ոչ թե հակագրոհի, ռևանշի տրամադրություններ լինեն, այլ Սյունիքը կորցնելու մտավախություն և այդ մտավախությամբ պայմանավորված հետագա մեր տրամադրությունների և գործողությունների վրա ազդել։ Մեր թշնամիները, այսպես ասած, շեմը շատ բարձր են դրել, որպեսզի հնարավորինս ավելի ամրագրեն այն իրողությունը, որը հիմա կա։
Մեզ այս փուլում անհրաժեշտ է սառնասրտություն, խորը վերլուծություն թե՛ Զինված ուժերում, թե՛ Ազգային անվտանգությունում, թե՛ կառավարությունում, թե ԱԺ-ում, թե՛ նախագահականում։ Մեր պետությունը պարտավոր է ոչ թե վերլուծություն պատվիրել, այլ իսկապես զբաղվի վերլուծական աշխատանքով և տեսնի, թե թշնամին իր թույլ կողմն ինչպես է թաքցնում և որտեղ։ Անելիք ունենք ամեն տեղ թե՛ պաշտպանական ոլորտում, թե՛ կառավարման ոլորտում, թե՛ փորձագիտական ոլորտում․․․
Քանի գնում հոգեբանական պատերազմն ավելի է սաստկանում, որի ավարտը կլինի ռազմական բախումը, որպեսզի արդարացնեն այդ պատերազմը․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/1341155172931087
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել