Եթե Քարվաճառը մերը չէր, ապա ինչո՞ւ դրա մասին պատերազմից առաջ չէիք ասում, չէ՞ որ հազարավոր տղաներ զոհվել են, քանի որ կարծել են, թե Քարվաճառը իրենցն է։
Եթե Քարվաճառը մերը չէր, ապա ինչո՞ւ էին Սուրեն Պապիկյանը և Ալեն Սիմոնյանը պնդում, թե Աղդամն իրենց հայրենիքն է։
Փաստացի արդեն իսկ կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետությունն ու ռազմաքաղաքական ղեկավարությունը լքել են զինվորներին, միայնակ են թողել ու թիկունքից դանակով հարվածել։ Եվ այս ամենը զուտ նրա համար, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանի հպարտ ես-ը չվիրավորվի, հանկարծ հիվանդագին եսասիրությունը չխոցվի և որևէ մեկը նրան դավաճան չասի։
Ձեզ ծանրագույն պատիժ է սպավում, չեք ներվելու ու չեք պլստալու, դուք անիծված եք ձեր երկրի կողմից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/3826662880761045
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել