Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ-ում սոցիալական ծանր խնդիրների առաջ են կանգնել զինծառաողների հարազատները, Արցախից տեղահանվածները։ Պետությունը միշտ չէ, որ օգնում է խնդիրների հաղթահարմանը, իսկ որոշ դեպքերում տրված լուծումները ժամանակավոր բնութ են ունենում, ուստի քաղաքացիներին փորձում են աջակցել անհատներն ու կազմակերպութունները։

«Ճշմարտություն՝ սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ նախաձեռնությունով արձանագրել են անպիսի խնդիրներ, որոնց մասին քաղաքացիները չեն էլ կարող պատկերացնել։

«Արձակուրդ եկած զինվորին դիմակ չկրելու համար փողոցում տուգանում են ու մի հատ էլ որոշում են կայացնում, որ մինչև այդ տուգանքը չվճարի, ամսական 4000-5000 դրամը չի կարողանա ստանալ»,- ասաց Նազարյանը։

Նախաձեռնության համակարգողը հատնեց նաև, որ լինում են դեպքեր, երբ տեղահանված կամ զինվորականների ընտանիքները անգամ կացարանի խնդիր ունեն։ Տեղահանված ընտանիքներն օրինակ՝ երեխային բուժհաստատութուններում գրանցելու խնդիրներ ունեն, որոշ մարդիկ էլ նպաստը ստանալու խնդիրների առջև են կանգնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել