Ադրբեջանում ընդդիմությունը կարծես թե կազմաքանդման եզրին է: Ռուստամ Իբրահիմբեկովը, որը ընդդիմադիր Ազգային խորհրդի կողմից ընտրվել էր որպես ընդդիմության միասնական թեկնածու, չի վերադառնում Բաքու՝ բացատրելով, որ ռուսական իշխանությունները չեն շտապում զրկել նրան ՌԴ քաղաքացիությունից: Ինչևէ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և Իբրահիմբեկովի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը լարվածություն է առաջացնում ընդդիմության շարքերում: Ազգային խորհրդի ներսում արդեն փորձում են որոշել, թե ով կլինի հաջորդ միասնական թեկնածուն: Կրքերը բորբոքում են նաև Իբրահիմբեկովը, որը կոչ է արել ընդդիմությանը որոշ գործիչների գրանցել որպես նախագահի թեկնածու, քանի որ նա չգիտի արդյոք կկարողանա մասնակցել ընտրություններին, թե ոչ: Հիմնական պայքարն ընթանում է մուսավաթականների ղեկավար Իսա Գամբարի և Ադրբեջանի ազգային ճակատի ղեկավար Ալի Քերիմլիի հետ, որոնք, կարելի է ասել, կորցրել են վստահությունը հասարակության շրջանում և ընկալվում են որպես իշխանական պրոեկտ հանդիսացող ընդդիմության դեկորացիա: Փաստորեն ընդդիմությունը ընտրությունների նախօրեին այդպես էլ չի կարողանում հստակ օրակարգ ձևավորել և միասնական բռունցքով հանդես գալ ընտրություններում: Եվ դա զարմանալի չէ, քանի որ ընդդիմության ճամբարում ամեն մեկն ունի իր մեծ հավակնությունները: Նորաստեղծ Ազգային ճակատը նույնպես սպառում է իրեն, և կոտրված տաշտակի առջև հայտնվելու է Ադրբեջանի հասարակության Ալիևին դեմ տրամադրված հատվածը, իսկ իշխանությունները ժպիտով ու գոհունակությամբ են նայում ընդդիմության շարքերում ընթացող մանկական գզվռտոցներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10200403479598837
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել