Արցախի վերնախավի ու մտավորականության մտքով չի՞ անցել, որ Արցախի նախագահ կոչվող թյուրիմացությունը ոչ թե իր անձնական, այլ Ալիևի փողերն է աջ ու ձախ բաժանում: Մտքներովդ չի՞ անցել, որ այդ թալանչին այդքան փող չէր կարող կուտակել: Արցախի վերնախավը չի՞ հասկանում, որ Արցախի նախագահը գեներալ Մուրադովն է այլևս, իսկ Հարությունյան Արայիկը Ղարաբաղի խանն է, ու Ղարաբաղի խանի փողերը Բաքվից են գալիս, որ աջ ու ձախի բերանը փակի և օրինակ՝ Կարմիր Շուկան առանց աղմուկի հանձնի: Եվ ընդհանրապես՝ Արցախի վերնախավը կարո՞ղ է պատասխանել հարցին՝ ո՞րն է 18-րդ դարում թուրքին Արցախ հրավիրած Մելիք Շահնազարի ու մերօրյա Ղարաբաղի խանի՝ Հարությունյան Արայիկի տարբերությունը: Բարի խորհուրդ՝ զգույշ մնացեք Բաքվի փողերով Ղարաբաղի խանը չսկսի իսլամ ընդունելու քարոզարշավ ծավալել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: