Տիեզերքը միշտ էլ մարդու համար կմնա խորհրդավոր ու անհասանելի վայ, չնայած որ մենք ամեն կերպ փորձում ենք ուսումնասիրել այն։ Իրենց հետքն այնտեղ թողնելու հմար մարդիկ տարօրինակ քայլերի են դիմում, օրինակ՝ Երկրից Տիեզերք որոշակի իրեր են տանում։
Տիեզերքում խստորեն արգելվում է սովորական սնունդ ընդունել։ Դրա փոխարեն տիեզերագնացներն իրենց հետ փոքրիկ խողովակներով սնունդ են վերցնում։ 1965 թ. տիեզերագնաց Ջոն Յանգը որոշեց իր հետ տավարի մսով սենդվիչ տանել Տիեզերք, քանի որ տիեզերավում նրան առաջարկվող սնունդը չէր հավանում։ Սենդվիչը նա գաղտնի էր իր հետ վերցրել, սակայն դա մեծ սխալ էր, որը կարող էր շատ կյանքեր արժենալ։ Բանն այն է, որ սովորական սննդի փշուրները կարող են մնալ տիեզերանավի սարքավորումների մեջ և անսարքություններ առաջացնել։ Դրան գումարվում է նաև ավելորդ խոնավությունը։ Բարեբախտաբար էչ մի ցավալի իրադարձություն տեղի չունեցավ. հայտնի սենդվիչն այդպես էլ չկերան, և այն այսօր գտնվում է թանգարանում։

Pizza Hut-ը ցանկանում էր առաջինը լինել Տիեզերք պիցցա առաքելու գործում։ 2000 թ. ընկերությունն իրականացրեց իր ծրագրերը, որոնք մեծ գումարներ արժեցան։ Պիցցան առաքեցին տիեզերքում գտնվող ռուս տիեզերագնաց Յուրի ՈՒսաչևին։ Բոլոր ծախսերն ընկերությունը վերցրեց իր վրա։

Տիեզերագնաց Չարլզ Դյուքը որոշել էր իր հետ Լուսին տանել ոչ թե սնունդ կամ առաջին անհրաժեշտության պարագաներ, այլ ընտանեկան լուսանկար։ 1972 թ. «Ապոլլոն-16» նավով Չարլզն ուղևորվեց Լուսին և որպես հիշողություն այնտեղ թողեց իր ընտանիքի լուսանկարը։ Վերջինիս հակառակ կողմին գրել էր. «Սա Երկիր մոլորակից եկած տիեզերագնաց Դյուքի ընտանիքի լուսանկարն է, ապրիլ, 1972 թ.»։ Նա վստահ էր, որ մի օր այլ տիեզերագնացները կամ գուցե այլմոլորակայինները կհայտնաբերեն լուսանկարը։



