Պաշտոնական մակարդակով ոչ թշնամի հայտարարված Թուրքիային էլ հո՞ չենք մեղադրելու ցեղասպանություն իրականացնելու մեջ, ամո՞թ չէ: Մի քանի օր առաջ այս մասին գրել էի, որ Արցախյան ճակատում Թուրքիան լուծեց նաև Հայոց ցեղասպանության իր համար կնճռոտ խնդիրը: Կումինիկացիաների հնարավոր ապաշրջափակման ֆոնին քիրվայական տրամդրությունները բուռն վերելք են ապրում` «այսօրվա թուրքը 100 տարի առաջվա թուրքը չէ» կարգախոսի ներքո:
Ու սահուն կերպով մոռացության են մատնելու, որ մի քանի ամիս առաջ Արցախում անզեն հայերի էին մորթում: Մի խոսքով Թուրքիան ներկայիս ՀՀ իշխանությունների աջակցությամբ փորձում է մաքրագործել իր ցեղասպան կերպարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել