Որոշ պալատական վայ-իրավաբաններ եթե երբևէ ՍԴ որոշում կարդացած լինեին, ապա պետք է որ ընկալած լինեին, որ ՍԴ-ն իր որոշումների եզրափակիչ մասում ամրագրում է հիմնականում այս ձևակերպումները՝
«․․․ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության X և Y հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:»
«․․․ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության X և Y հոդվածների պահանջներին հակասող սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում/իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ:»
Ակնհայտ է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է Սահմանադրության հոդվածների պահանջներին հակասող և անվավեր, և ավելորդ անկանոն շարժումներն ու ցավագին ցնծակաթվածներն այն փոփոխելու կամ այլ կերպ մեկնաբանելու հարցում անգործունակ են։
Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը վկա՝ դուք ստիպված եք ընդունել, որ ոչ միայն շուրջ 3 տարի ձգվող ավանգարդիստական դրամայի վերջին գործողությունն արդեն խաղացված է, այլև վատ ներկայացման համար դեռ ինքներդ եք պատասխան տալու։
Գոլ ջուր խմեք և թուլացեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել