Կռիվ գնացինք հավատով և հաղթելու մեծ համոզմունքով: Մենք վստահ էինք, որ մեր հողը մեզ ուժ կտա, որ մենք արդար կռիվ ենք տալու և պաշտպանելու ենք մեր երկիրը, մեր մասնիկը՝ մեր Արցախը:
Դժվար օրեր էին, շատ դժվար՝ սոսկալի կորուստների լուրերով, բայց և պինդ էինք, քանի որ որևէ կասկած չունեինք, որ հաղթանակը մերն է լինելու…
Մեր ամրոցի դարպասները ներսից բացեցին…
Կոտրվեցինք, փշրվեցիք:
Ես մինչև այսօր նայում եմ Շուշիի նկարները և լաց լինում… Նայում եմ մեր երջանիկ նկարները Քարվաճառում՝ գետի ափին, Հունոտի կիրճում, Դադիվանքում, Տիգրանակերտում, Գանձասարում, Ամարասում, Մարտակերտում, Մարտունիում, Հադրութում, Դրախտիկում, Խնձրիստանում, Ստեփանակերտում՝ ամեն տեղ նույն վստահ և անկեղծ ժպիտն է, ամեն տեղ մենք մեր հողում ենք:
Մեզ դավաճանեցին, ծնկի բերեցին, մեզ խաբեցին:
Բայց մենք պարտավոր ենք ոտքի կանգնել:
Մենք դեռ մոմ եմ վառելու Ղազանչեցոցում…
Աստված մեզ պահապան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/10215106896944245
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել