Աշխարհի գրեթե բոլոր պետություններում շների և կատուների համար անվտանգության երաշխիքեր են սահմանված, ինչին հիմք է դրել 1986 թ. Ողնաշարավոր կենդանիների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան։
Գերմանիա
Գերմանիայի մայր օրենքում 2002 թ. փոփոխություններ կատարվեցին՝ վերաբերող չորքոտանիների պաշտպնությանը։ Բոլոր տնային կենդանիները ենթակա են լիցենզավորման, և դրանց սեփականատերերն ամեն տարի հարկ են վճարում։ Մի «պոչի» համար սեփականատերը տարեկան վճարում է մինչև 150 եվրո։ Կատուների համար նախատեսված հարկերն էականորեն պակաս են։
Հունաստան
Հունաստանում արգելվում է առողջ կենդանիների էֆթանազիան և նրանց օգտագործումը կոմերցիոն նպատակներով, այդ թվում՝ ժամանցային։ Կատու կամ շուն ձեռք բերելուց հետո սեփականատերերը պարտավոր են տեղի մունիցիպալիտետում հեթագրվել և վճարում կատարել։ Կենդանիներին Հունստանում միկրոչիպերով զինված վզկապեր են հագցնում։ Եթե դրանց հետ որևէ բան պատահի, սեփականատերը պետք է 5-օրյա ժամկետում տեղյակ պահի մունիցիպալիտետին՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։ Եթե որևէ պատճառով սեփականատերն այլևս ի վիճակի չի լինում պահելու կենդանուն, ապա պարտավոր է դրան հատուկ ապաստարան հանձնել։
Ավստրիա
Ավստրիայում 2004 թ. ընդունեցին, ըստ էության, ամենախիստ օրենքներից մեկը, որը վերաբերում է տնային կենդանիներին։ Պետության տարածքում հանցագործություն է համարվում ճտերին վանդակների մեջ պահելը, շների պոչն ու ականջները դակելը, վայրի կենդանիներին կրկեսում օգտագործելը, կատուներին և շներին խանութների ցուցափեղկերում պահելը և այլն։ Յուրաքանչյուր նման բնույթի հանցագործության համար որպես պատիժ է նախատեսված 2-15 հազար դոլարի չափով տուգանք։ Իսկ տնային կենդանու հետ դաժան վերաբերվելու դեպքում դրան վերցնում են սեփականատիրոջից։



