Լուսնի վրա հայտնաբերվել են սառցադաշտեր, և դա հիանալի նորություն է։ Քանի որ արբանյակի վրա կա ջուր, հետևաբար հնարավոր է ստեղծել նաև կյանք։ Լուսնի վրա մոտակա առաքելությունը՝ «Արտեմիդան», նախատեսվում է իրականացնել արդեն 2021 թ.՝ գաղութացնելով արբանյակը։ Առաքելության մշակմանը մասնակցում են տարբեր պետությունների գիտնականներ։ Ֆրանսիացի գիտնականներն առաջարկել են ձկներ բուծել և ֆերմաներ հիմնել Լուսնի վրա։

Ձկների էմբրիոններն ավելի դիմացկուն են, քան ակնկալվում էր, և ավելի քան հավանական է, որ դրանք հնարավոր կլինի տեղափոխել Երկրի արբանյակ, որտեղէլ դրանցից կաճեցվեն հասուն առանձնյակներ։ Գիտնականները փորձ են կատարել և ձկների էմբրիոնները տեղավորել հատուկ ստեղծված այնպիսի պայմաններում, որոնք առավելագույնս մոտ են Լուսնի վրա գոյություն ունեցող պայմաններին։

Արդյունքները գերազանցեցին սպասելիքները. գրեթե բոլոր ձկնկիթները ողջ մնացին և սերունդ տվեցին։ Ինչպես և Երկրի վրա՝ ողջ չեն մնում բոլոր ձկնկիթները, բայց գոյա(ևում են դրանց մեծ մասը։ Ստացվում է՝ Լուսնի վրա ձկնային ֆերմա հիմնելն իրատեսական գաղափար է։

Տեսականորեն Լուսնի և Մարսի վրա կարելի է հիմնել այգիներ և ձկնային ֆերմաներ։ Վերջինի համար հարկավոր է ընտրել այնպիսի ձկնատեսակներ, որոնք թթվածնի կարիք աիչ ունեն և ռադիացիայի նկատմամբ առավել դիմացկուն են։ Սակայն կենդանի ձկանը Տիեզերք ուղարկել հնարավոր չէ, այդ իսկ պատճառով նախատեսվում է հենց էմբրիոններին ուղարկել։

Առաքելության հաջորդ փուլն էմբրիոններն ուղարկելու համա անհրաժեշտ տեխնիկայով զինվելն է, ինչպես նաև ֆերման նախագծելը։ Սա թույլ կտա մարդկանց սեփական մոլորակից դուրս սնունդ ստեղծել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել