Antifake.am-ը գրում է․

Այսօր Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով «Մարտի 1-ի» գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել:

Սորոսական և «իրավապաշտպան» հայտնի շրջանակները, ինչպես և սպասելի էր նոր ալիք են բարձրացրել, ոմանք նաև նոր հոդվածներ են առաջ քաշում` Ռոբերտ Քոչարյանին առաջադրելու համար:

Հետաքրքիր «վախվորած» ցայտնոտի մեջ է նաև Հանրային խորհրդի նախագահ, իշխանական քարոզիչներից Ստյոպա Սաֆարյանը:

«Ըմբոստանալով» ՍԴ որոշման դեմ` Սաֆարյանը ամբողջ ուժով մեղադրում է Հրայր Թովմասյանին` օրենքը գրելու մեջ, «Իմ քայլը» խմբակցությանը ՍԴ դատավորներին ընտրելու մեջ, ու փորձում մեղավորներ գտնել կատարվածում, ինչպես նաև «իրավագետի» կարգավիճակով փորձում մեկնաբանել Սահմանադրության որոշ դրույթներ ու «հիմնավորել» Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի համաչափությունը և որոշակիությունը:

Ստյոպա Սաֆարյանն անհանգստանալու և մեղավորներ փնտրելու օբյեկտիվ պատճառ իրականում ունի, քանի որ Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ սարսափելի սուտ լուրեր տարածողներից մեկն է եղել:

Դեռևս նախորդ տարի հունվարին հրապարակվել են «Wikileaks»-ում հայտնված և Մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող շատ կարևոր դրվագներ:

Մասնավորապես Ստյոպա Սաֆարյանի մասին նշվում էր, որ մարտի 1-ին, երբ «իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ընթանում էին բանակցություններ, Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը կապվել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հետ՝ հայտնելով, որ արդեն 3 մարդ է զոհվել՝ մի մանկահասակ մի տղա և երկու տարեց մարդ։ Նրանք նաև նշել են, որ ոստիկանը ծեծել է տարեց մարդուն և սպանել նրան։ Ըստ այս երկուսի՝ այդ պատճառով է զայրացած ամբոխը հավաքվել դեսպանատների մոտ։ Մեկնաբանության մեջ Փեննինգթոնը նշում է, որ այս բոլոր տեղեկությունները հաստատված չեն, սակայն ցուցարարների մեջ այդ պահին արդեն շրջանառվում էր 3-6 զոհերի առկայության մասին տեղեկատվություն (ինչը հետագայում չի հաստատվել)»: … Նրանք (Ստյոպա Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը- խմբ.) զբաղված են եղել կեղծ լուրեր տարածելով, իրավիճակի զգացմունքայնությունը էլ ավելի շիկացնելով»:

Սաֆարյանը, կարծես թե, մոռանում է անցյալը և մեղադրանքներ է առաջադրում այլոց` չընդունելով սեփական պատասխանատվությունը նույն իրադարձություններում:

Ստյոպա Սաֆարյանի` ՍԴ որոշման մասին գրառումների փունջը` ստորև.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել