Կորոնավիրուսային վարակի հետքերը վարակվածների կողմից օգտագործված իրերի վրա կարող են պահպանվել մինչեւ 28 օր: Նման եզրակացության են հանգել Գուանչժոուի՝ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի վարակաբանները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է International Journal of Infectious Diseases ամսագրում:

2020-ի գարնանը մասնագետները հետազոտել են հյուրանոցային համարները, որոնցում COVID-19-ով վարակված 39 մարդ է կարանտին անցել: Պարզվել է, որ վարակը ներսում պահպանվել է մինչեւ 28 օր: Չորս շաբաթ անընդմեջ վիրուսը հայտնաբերվում էր լոգարանի լվացարանի վրա: Կոյուղու անցքի մեջ այն պահպանվել է երեք շաբաթ, զուգարանի նստատեղին՝ երկու շաբաթ: Կորոնավիրուսի հետքերը տարբեր մակերեսների վրա մնացել են միջինում հինգ օր:

Համարներում մակերեսների վրա կորոնավիրուսի հետքերի առկայությունը կամ բացակայությունը ստուգվել է քսուքների միջոցով, որոնք այնուհետեւ ՊՇՌ թետի են ենթարկվել: Ամենից հաճախ վիրուսի հետքերը հայտնաբերվել են բաժակների (100 տոկոս դեպքերում), լվացարանների (12.82 տոկոս), զուգարանի նստատեղերի (7.89 տոկոս), հեռախոսների (5.56 տոկոս) եւ մահճակալի կողքի սեղանիկների վրա (5.56 տոկոս):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել