Երեք տարի է ազգս անցյալով է ապրում: Նախկիններ ասելով, նախկիններին մեղադրելով, նախկինների արած ու չարածները քննարկելով և դատապարտելով: Լավ, ձեզ հե՞չ հետաքրքիր չի սրանք ապագայի մասին ինչ են մտածում, ապագա կա՞ սրանց մտքում ընդհանրապես, թե՞ միայն նախկինների ստվերն է արդիական: Այնքան չհարցրեցիք սրանց ծրագրերի մասին մինչև հիմա չեք հասկանում, որ երկիր ենք կորցրել, չեք հասկանում, որ ոչնչացման ճանապարհին ենք, չկա սրանց ծրագրերում ապագա: Այն ինչ իրենք ապագա են համարում, ձեր մի առավոտ մղձավանջի կարող է վերածվել, որովհետև ձեր շատ բարի և խաղաղասեր հարևանը գիշերը քնած ժամանակ ձեր հարազստներին կկոտորի: Ու չասեք, որ իրենցից հեռու է, չասեք, որ նման փորձ չունենք, չասեք, որ փոխվել են: Կարևորում եք առևտուրը գերության մեջ մնացած տղեքից, երևակայական զարգացումը կարևորում եք հերոսաբար հանուն հայրենիքի զոհված տղաներից: Ապագայի մասին ստիպեք խոսեն: Ուրիշներին մեղադրելով երեք տարի է սեփական կյանքն են միայն բարելավում: Իսկ երկիրը, սահմանների պաշտպանված լինելը, մեր հայրենակիցների անվտանգությունը, ժողորրդի ապրուստը և ընթանրապես Հայաստանի ապագա գոյությունը ձեզ փաստորեն հետաքրքիր չի: Բառի բուն իմաստով մեզ ջնջում են քարտեզի վրայից... Այս ե՞րբ դարձանք այսքան կարճամիտ, անսիրտ ու անհայրենիք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: