Գոյություն ունեն կենդաիներ, որոնցից տարբեր պատճառներով մի քանիսն են մնացել մոլորակի վրա։
Սումանտրանյան ռնգեղջյուր
Ռնգեղջյուրի այս յուրահատուկ տեսակն ապրում է Ինդոնեզիայում։ Դրանց հանդիպել գրեթե հնարավոր չէ, քանի որ վերացման եզրին են գտնվում։ Մոտ 5 տարի առաջ գոյություն է ունեցել կենդանատեսակի 80 ներկայացուցիչ, սակայն այսօր պոպուլյացիայի քանակն էականորեն նվազել է։

Պոպուլյացիայի վերացման հիմնական պատճառն այն է, որ սումանտրանյան ռնգեղջյուրներին սպանում են՝ եղջյուրների համար։ Վերջիններս շատ թանկարժեք են և հայտնի են ոչ ավանդական բժշկության ոլորտում։
Տապանուլի օրանգուտան
Այս կենդանիների մասին միայն վերջերս է հայտնի դարձել, և դրանք գտնվում են ոչնչացման եզրին։ 2017 թ. այս տեսակը վերացող է ճանաչվել։ Կենդանատեսակի նրեկայացուցիչներն ապրում են արևադարձային և մերծարևադարձային ջրամբարների կողքին։ Չնայած որ բնակության վայրը բավականին ընդարձակ է, օրանգուտաններն այսօր պակաս են 800-ից։ Վերացման հիմնական պատճառն անտառահատումներն են։
Կալիֆորնիական ծովախոզ
Եթե նախորդիվ նշված կենդանատեսակները սակավաթիվ են, սակայն ունեն պոպուլյացիա, ապա կալիֆորնիական ծովախոզից աշխարհում այսօր գոյություն ունի ընդամենը 5-ը։ Կենդանիները փոքր են. մարմնի երկարությունը կազմում է ընդամենը 150 սմ, քաշը՝ 50 կգ։ Համեմատած այլ ծովային խոզերի հետ՝ այս տեսակը քաշով բավականին խոշոր է։ Կենդանատեսակի վերացն պատճառն անօրինական ձկնորսական արդյունաբերությունն է։
Կապույտ արա

Այս տեսակը պաշտոնապես համարվում է վերացած։ Բնական պայմաններում գոյություն ունեցած վերջին առանձնյակը վերացել է 2000 թ.։ Պոպուլյացիայի անհետացման պատճառը կրկին անտառահատումներն էին։
Վերջերս փոքր հույս է առաջացել առ այն, որ այս կենդանիները վերջնականապես չեն ոչնչացել։ Մի քանի տարի առաջ Բրազիլիայի տարածքում հաջողվել է երկար տարիներ անց նկատել կապույտ արայի։



