Սթիվ Սիմփսոնը՝ Էքսետերի համալսարանի պրոֆեսոր և ծովային կենսաբանության մասնագետ, մշտապես համոզված է եղել, որ ձկները ևս ձայեր են արձակում։ Նա որոշել է հետազոտություն իրականացնել և ապացուցել, որ Համաշխարհային օվկիանոսը լուռ վայր չէ։ Դրա համար նա ուղևորվել է դեպի լոնդոնյան Sea Life ակվարիում, որտեղ հավաքված են ստորջրյա աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Սթիվն ու իր թիմի անդամները շատ են տանջվել, որպեսզի կարողանան ձայնագրություններ անել։ Նրանք բառացիորեն հետևում էին ձկներին և ակվարիումի այլ բնակիչներին։ Ծովային կենսաբանները ցանկանում էին ոչ միայն ձայնագրել կենդանիների «ձաները», այլև պարզել՝ ինչպիսի՞ «ձայների» միջոցով են նրանք հաղորդակցվում միմյանց հետ։

Փորձն իրականացնելու համար մասնագետներն օգտագործել են հատուկ բարձրախոսներ, որոնք կիրառվում են ջրի տակ ձայների և ուլտրաայների լսման համար։ Հիդրոֆոնը ակուստիկ ճնշումը վերածում է էլեկտրական ազդակների, որոնք էլ հետագայում հնարավոր է լինում փոխակերպել թվային ֆորմատի։
Ակվարիումի աշխատակիցները հաճելիորեն զարմացած էին, երբ իմացան, որ իրենց ջրային «ենթակաները» համր չեն։ Պարզվում է՝ ծաղրածու-ձկները գորտի և բադի ձայներին նմանվող ձայներ են արձակում, այլ ձկներ՝ շան, մյուսները՝ խոզի։ Այս բոլոր ձայները նրանք արձակում են խռռիկների միջոցով։
Սակայն ոչ միայն ձկներն են հաղորդակցվում ջրի տակ։ Խեցգետիններն, օրինակ, թավ ձայներ են արձակում։ Նման ձայնը գրանցվել է այն ժամանակ, երբ երկու առանձնյակներ չէին կարողանում կիսել սնունդը։

Ծովային բոլոր բնակիչները տարբեր բարձրությամբ են հաղորդակցվում։ Ինչպես նշում են գիտնականները՝ որոշներն անգամ բարձր աղմկում են։ Սա առաջին անգամը չէ, որ փորձ է կատարվել ձկներին լսելու, պարզապես նախկին փորձերի արդյունքները հասանելի էին միայն գիտական արխիվներում։ Սթիվ Սիմփսոնն իր թիմի հետ որոշել է առաջ գնալ։ Ձայնագրման հայտնի Abbey Road ստուդիայի հետ միասին ծովային կենսաբաններն առանձնացրել են ձկների ձայները կողքից լսվող այլ ձայներից, և դրանցով փորձել են կազմել հանրահայտ Jingle Bells երգը։



