Մարտի 23-ին տեղի ունեցած Իսրայելի 24-րդ գումարման Կնեսեթի քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ վերջին 2 տարվա ընթացքում անցկացված թվով չորրորդ ընտրությունները ևս, ամենայն հավանականությամբ, չեն հանգուցալուծում տևական ներքաղաքական ճգնաժամը։
Այս պահի դրությամբ չի բացառվում 5-րդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը։
Չնայած վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիքուդ կուսակցությունը» հերթական անգամ հաղթել է ընտրություններում՝ ստանալով նախնական արդյունքներով 30-32 մանդատ(նախորդ խորհրդարանում ուներ 36 պատգամավորական մանդատ), այնուամենայնիվ, աջակենտրոն և կրանական կուսակցությունների հնարավոր կոալիցիան դեռևս չի կարողանում ձեռք բերել անհրաժեշտ 61 տեղը։
Իսկ այս երկորում տևական ժամանակ շարունակվող ներքաղաքական ճգնաժամի առանցքային պատճառներից են դրա անձնային բնույթը և իսրայելական հասարակության անզիջում երկփեղկվածությունը։ Նեթանյահուն ունի իր աջակիցների կայուն զանգվածը, որը, սահայն, չի ապահովում նրան վարչապետի մանդատը ստանալու լիարժեք հնարավորությունը։
Իսկ Նեթանյահուի սկզբունքային հակառակորդները բացառում են վարչապետի հետ որևէ համագործակցության հնարավորություն։ Եվ չնայած Նեթանյահուի արձանագրած տպավորիչ հաջողություններին՝ երկրի կառավարման գրեթե բոլոր ոլորտներում, այնուամենայնիվ, պնդում են, որ երկրի ժողովրդավարական համակարգի տրամաբանությունը ենթադրում է ոչ թե անձերի, այլ ինստիտուտների գործունեության վրա հիմնված պետության ընթացքը՝ նշվածի համատեքստում ներքաղաքական հիմնական հռետորաբանությունը կառուցելով անձի դեմ և մի շարք քրեական գործերով անցնող երկրի ղեկավար ունենալու բացառման հիմնավորմամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3771118989591954&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել