Ի՞նչ է լինում, երբ մի ֆիլմի շուրջ միավորվում են երկու հանճարեղ դերասաններ: Այո, կրկնակի հանճարեղ ֆիլմ: «Արթնացում» ֆիլմն արդեն 23 տարեկան է, բայց մինչև այսօր շարունակում է մնալ լավագույն ֆիլմերի ցուցակում: Այն չի հնանում և կինոդիտողի հիշողության մեջ է մնում եթե ոչ ընդմիշտ, ապա շատ երկար: Ֆիլմը դիտելիս մտածում էի. «Իսկ եթե Ռոբին Ուիլյամսի և Ռոբերտ դե Նիրոյի փոխարեն այլ դերասաններ լինեին, արդյո՞ք ֆիլմը նույնքան սիրված կլիներ»: Պատասխան այդպես էլ չկարողացա գտնել: Ֆիլմից չես կարողանում չազդվել նաև այն պատճառով, որ այն հիմնված է իրական փաստերի վրա: Այն շոշափում է մարդկային փոխհարաբերությունների բազում կողմեր՝ նվիրվածություն, կարեկցանք, սեր, հավատարմություն, հավատ: Ֆիլմի մասին գրեթե ոչ մի տեղ չեք գտնի բացասական կարծիք, բայց իմ կողմից կավելացնեմ երևի թե միակ մինուսը՝ տեղ-տեղ ֆիլմը ձանձրացնում է: Բայց ընդհանուր առմամբ փայլուն ֆիլմ է, խորհուրդ եմ տալիս բոլորին:


кадры из фильма Пробуждение Робин Уильямс, Роберт Де Ниро,

кадры из фильма Пробуждение Пенелопа Энн Миллер, Роберт Де Ниро,

кадры из фильма Пробуждение Робин Уильямс,

кадры из фильма Пробуждение Роберт Де Ниро,

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել