ՀԻՄԱՐԱԽՈՍՆ ՈՒ ՉԽՈՍՈՂՆԵՐԸ
• Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի օկուպացված Ծակուռի գյուղի եկեղեցի գնացած Իլհամ Ալիևը հոխորտալիր հայտարարում էր, թե եթե եկեղեցու պատերին ժողովրդական գրառումներ են արված (օր․՝ «Աննա+Հայկ=Սեր»), ուրեմն եկեղեցին հայկական չէ։ Կատարյալ հիմարությո՛ւն։
• Այս նկարներն իմ կողմից արված են Բաքվում՝ Շիրվանշահերի պալատում։ Ալիևի հիմարաբան տրամաբանությամբ այս պալատն իրենցը չէ (մի կողմ թողնենք, որ պալատն իրոք կապ չունի ժամանակակից թյուրքախոս ադրբեջանական ինքնության հետ, ավելին՝ Շիրվանշահերի պետությանն առաջին խորտակիչ հարվածը հասցրել են հենց թյուրքախոս օղուզ կարակոյունլուները)։
• Իսկ ավելի տխուրն այն է, որ հայկական կողմից հավուր պատշաճի պետական կուռ ու համապատասխան արձագանք չեղավ այդ դատարկախոսությանը (ԱԳՆ «թակ» հայտարարությանը ծանոթ եմ՝ https://www.mfa.am/.../interviews.../2021/03/18/fa_az/10851), այդ թվում՝ քարոզչական դաշտում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել