500 գ տավարի աղացած մսին ավելացնել 2 պճեղ ճզմած սխտոր, 1 ոչ մեծ քերած կամ մանր կտրատած սոխ, 1 թ. գդալ չորացրած օրեգանո կամ ուրց, մեկ կապ թարմ մաղադանոս, 3 ճ. գդալ քերած պարմեզան պանիր, 3 ճ. գդալ աղացած պաքսիմատ (хлебных крошек,bread crumbs) (ես պաքսիմատի վրա 2-3 ճ. գդալ սերուցք կամ կաթ եմ լցնում ու այս զանգվածն եմ ավելացնում մսին, կաթի կամ սերուցքի շնորհիվ միսը հյութեղ է ստացվում), եթե ցանկանում եք, կարող եք 1 հատ ձու ավելացնել. ես չեմ ավելացնում, աղ, սև պղպեղ անել: Պատրաստել մսագնդեր, դնել ձեթով պատված ամանի մեջ և եփել փռում մոտ 20 րոպե: 400 գ առանց կեղևի լոլիկը կտրատել, տրորել կամ հարել, ավելացնել 100 մլ սերուցք (сливки, whipping cream կամ half and half), աղ, սև պղպեղ, դնել կրակին, մեջը տեղավորել մսագնդերը և ցածր կրակով եփել ևս 20 րոպե՝ փակ կափարիչով: Բարի ախորժակ :)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել