Մարտի 24-ին, ժամը 06:27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ավազան գյուղում այրվում է դպրոցի տանիքը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:45-ին, մարվել՝ 09:38-ին: Այրվել է դպրոցի տանիքը (մոտ 50 քմ) և մեկ դասասենյակ (մոտ 25 քմ):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



