1) Սահմանադրական դատարանը ուներ բոլոր անհրաժեշտ հիմքերը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ գրավոր ընթացակարգից անցում կատարելու բանավոր ընթացակարգի։ Հակառակի մասին վկայող ոչ մի դիրքորոշում կամ հիմնավորում այդպես էլ չներկայացվեց։ Խիստ տարակուսելի էր Դատավոր Շաթիրյանի վարքագիծը որը բանավոր ընթացակարգին անցնելը փաստացի դիտարկեց <<ուղղորդելու>> փորձ։ Նշվածը կարծես պաշտպանական բնազդ էր, ինչը առնվազն չի վկայում Դատավորի լիարժեք անկախ լինելու մասին։ Ի դեպ պարոն Շաթիրյանին անձամբ ճանաչում եմ և իսկապես զարմանալի էր նման վարքագիծը։ Չեմ կարող չնշել նաև իրապես անհասկանալի և կրկին խիստ անհանգստացնող՝ հրատապ <<ընդմիջման>> վերաբերյալ պարոն Դիլանյանի արձագանքը և առհասարակ մոտեցումները։
2) Դատավոր Դանիբեկյանը 2019 թվականից քաղաքական իշխանության ճնշումների թիրախում է։ Դատավոր Դանիբեկյանի վարույթում գտնվող գործի մասին մշտապես իրական ուղղորդող դիրքորոշումներ են ներկայացնում իշխանական ներկայացուցիչներ և այսօր այդ ճնշումները հերթական արդյունքը տվեցին, հերթական ապօրինություններով։ Իսկ Գևորգ Բաղդասարյանի մասով՝ Արամ Վարդևանյանը չափազանց ուրախ կլինի և կողջունի եթե հենց նույն Գևորգ Բաղդասարյանը <<օգտագործի>> այս իշխանություններին նենց ոնց ասեց ու ոչ թե օգտագործվի, բայց քանի որ հայտնի ձայնագրության դեպքով նույնիսկ Արայիկ Հարությունյանին չեն կարողանում հարցաքննել իր դատավարական հսկողության պայմաններում՝ ոնց որ չի ստացվում <<օգտագործելու>> պահը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել