Արդեն մի քանի օր է թուրքական իշխանության հայկական պարագլուխն իր նկատմամբ շեշտակի ավելացած ատելությունը զսպելու նպատակով կրկին քաղաքական հրապարակ է նետել արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգը։ Նկատենք, որ նրա նկատմամբ ժողովրդական ատելությունը շեշտակի ավելացավ այն պահից, երբ նախորդ անգամ խոսեց արտահերթ ընտրություններից ու խաբեց, որին հաջորդեց հասարակական լայն հատվածի կոշտ արձագանքը։
Հիմա նորից այդ արձագանքը զսպելու համար կապիտուլյանտը մեկ քայլ առաջ արեց և կոնկրետ ընտրությունների օր «նշանակեց»։ Բայց, ինչպես տեսանք վերջին օրերին, այս անգամ էլ է նա ստում։ Ընտրությունների հստակ օր «նշանակելուց» հետո քաղաքական օրակարգ է բերվել ընտրական օրենսգիրքը փոփոխելու հարցը։ Այդ հարցում ակնհայտ ագրեսիվ են հատկապես սորոսական թևում։ Իշխանության որոշ ներկայացուցիչների մտքերից ակնհայտ է դառնում, որ կապիտուլյանտը շարունակում է ենթարկվել իր չունեցած իշխանության սորոսական թևին և ակնհայտ է դառնում, որ դիմադրելու կարողություն չունի։
Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագծից ակնհայտ է դառնում, որ այն կազմվել է հենց սորոսական թևի իշխանության պահպանման ու ամրապնդման համար։ Մասնավորապես՝ ռեյտինգայինի վերացում, ընտրական կոալիցիա ստեղծելու իշխանական բացառիկ իրավունք, կուսակցություններին համագումար անցկացնելու պարտադրանք և բազմաթիվ այլ անհեթեթ փոփոխություններ, որոնց, ըստ սորոսական թևի կարծիքի, պետք է չհամաձայնվի խորհրդարանական ընդդիմությունն ու այդպիսով կտապալվի արտահերթ ընտրությունների անցկացումը։
Պետք է հստակ ֆիքսենք, որ սորոսականների ազդեցությունն այժմ շատ ավելի ուժեղ է կապիտուլյանտի նկատմամբ, որին դիմադրելու կարողությունը նրա մոտ ամբողջությամբ բացակայում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1644770379066078
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել