Մինչ ազգը նիկոլի ստախոսության մասին իբր նոր գյուտ կատարելով արքեմիդյան ոգևորությամբ «էվրիկա՜, էվրիկա՜» կանչելով ամբողջ կիրակի օրը ֆեյսբուքում կիսվում էր ՍՈՒ-երի մասին նրա հայտարարությամբ գերագույն գլխավոր դավաճանն իր ընտանիքով հանդերձ հերթական շոուն էր կազմակերպում պատրաստվելով ընտրություններին:
Այն որ գերագույն գլխավոր դավաճանը համատեղության կարգով նաև գերագույն գլխավոր ստախոս է ես դեռ 3 տարի առաջվանից գիտեմ: Այդ մասին գիտեք նաև դուք ու գիտեն նաև ձեր ֆեյսբուքյան ընկերները: Հետևաբար ֆեյսբուքյան ձեր գրառումներով բան չեք փոխելու:
Այդ մասին չգիտեն կամ իմանալով հանդերձ չտեսնելու են տալիս նրանք, ովքեր երեկ աղ ու հացով էին դիմավորում նրան, կամ այսօր համաձայնում են հյուրընկալվել նրա տանը: Նրանք ովքեր չեն կարդում ձեր ֆեյսբուքյան գրառումներն ու շարունակում են հավատալ դավաճանին, իսկ հունիսի 20-ին քվեարկելու են նրա օգտին:
Դավաճանին հեռացնելու համար մեզ տրված եզակի առիթի մեկ օրն էլ հենց այսպես կորցրեցինք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել