News.am-ը գրում է․
Մեր երկրի շահը ստիպում է անել ամբողջովին այլ բան. վերանալ ամբոխահաճո մոտեցումներից և դիմել, թեև ցավոտ, բայց հասարակությանը ապագայում նոր ցնցումներից զերծ պահող քայլերի․ խորքային վերանայել նախկինում ստանձնած ընթացիկ բնույթի ծախս պահանջող պարտավորությունները և հնարավորինս կրճատել: Սա խիստ համարձակ, շատ դժվար և ոչ ամբոխահաճո ուղղություն է, բայց պարտադիր, եթե ցանկանում ենք ապագայում չբախվել նոր ճգնաժամային իրավիճակների։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, որի հետ զրուցել ենք տնտեսական խնդիրների և դրանից դուրս գալու ճանապարհների մասին։
Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակի եւ վտանգավոր ազդակների վերաբերյալ հարցին ի պատասխան, ֆինանսների նախկին նախարարն ասել է, չի կարող ասել երկրի տնտեսությունը լավ վիճակում է:
«Ավելին, այն ունակ չէ ընթացիկ տարում նախորդ տարվա երկու տեսակի շոկերի՝ համավարակի և պատերազմի հետևանքներից հետո էական վերականգնման նշաններ ցույց տալ: Եվ պատճառը միայն նախորդ տարվա շոկերը չէին, այլ նաև 2020թ-ին և դրան նախորդող երկու տարիներին վարվող քաղաքականությունը, որը թուլացրեց տնտեսական աճի ներուժը՝ հետևապես և շոկերին դիմակայելու տնտեսության դիմադրողականությունը, նաև հետճգնաժամային ժամանակահատվածի արագ վերականգնման հնարավորությունները:
Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա անցած տարվա հոկտեմբերից այս տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում դրամ-դոլար փոխարժեքի շուրջ 8% արժեզրկումը՝ այն էլ արտաքին աշխարհի հետ ծառայությունների և առևտրի հաշվեկշռի կրճատման պարագայում, արդեն իսկ վատ ազդակ է, այն առումով, որ դա նշանակում է․
ա. մեր տնտեսվարողներն ու տնային տնտեսությունները հոռետեսական սպասումներ ունեն ապագայի նկատմամբ,
բ. մեր երկրի տնտեսությունը իր առևտրային և գործընկեր երկրների համեմատ հարաբերականորեն ավելի թույլ հնարավորություններ ունի նոր տնտեսական արժեքներ ստեղծելու առումով և
գ. արտաքին աշխարհից ՀՀ ներհոսող մասնավոր հատվածի ֆինանսական և կապիտալ հոսքերը շարունակում են կրճատվել:
Նախօրեին ԿԲ ղեկավարը հայտարարեց, որ 2021-ի տնտեսական աճի կանխատեսումն իջեցրել են՝ 2%-ից հասցնելով 1,4 %-ի։ Ինչի՞ մասին է հուշում այս ցուցանիշը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ