Հայրենիք ծախողից բարոյականությունն ակնկալելը զուր ճիգ է։
Այս նկարն ինձ պատմությունից հայտնի մի ֆենոմեն հիշեցրեց․ երբ պարտվածը, դավաճան ճիվաղը կորցնում է իր զինանոցի բոլոր ռեսուրսները, այդ թվում պարտությունն ընդունելու տղամարդկային որակները, առաջին գիծ է հանում սեփական կանանց ու երեխաներին, որպեսզի շարժի դիմացինի գութը կամ պարզապես կրակի բերան տալով մոր ու մանկան՝ փրկի սեփական կաշին։
Հիշու՞մ եք․ Մըսրա Մելիքի մորն էր Դավթի առաջ ուղարկում, Արշակ Արքան Շապուհի գերեվարված կանանոցի վրա ձեռք չբարձրացրեց․․․
Հազարավոր երիտասարդների արյունը, խեղված ճակատագրերը․ որդեկորույս մայրերի ցավը խղճին՝ այս ճիվաղը դեռ բարոյականություն ունի թաքնվելու ու կանգնելու այս երեխաների ու կանանց առջև, ու դեռ խոսելու արյունից․․․
Այ սա է ողբերգությունը, ազգային պետություն ու արժանապատվություն չունենալու ողբերգությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել