Բարձր Վերածննդի ժամանակաշրջանը մեզ նվիրել է համաշխարհային արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ։ Դրանցից մեկը Ռաֆայելի «Սիքստինյան մադոննան» է։ Նկարիչը կտավն արել է Հռոմի Պապ Հուլիոս II-ի պատվերով՝ եկեղեցու համար։

Մադոննայի կերպարն իրական է

 

Ռաֆայելը Մադոննայի կերպարում պատկերել է իր սիրեցյալին, ում անունը Մարգերիտա Լուտի էր։ հենց այդ պատճառով էլ կնոջ կերպարում հնարավո է նկատել ոչ թե բարձրագույն ու անհասանելի «սրբություն», այլ մարդկային ու կենսական հատկանիշներ։ Կնոջ հայացքը լի է միաժամանակ մի քանի զգացմունքներով՝ ուրախությունից մինչև խուճապ։

Նորածին Հիսուսն ամենևին էլ նորածին չէ

Հետազոտող Սերգեյ Ստամը ենթադրում է, որ մանուկ Հիսուսի կերպարը բազմաբովանդակ է։ Պատկերված է ոչ թե հասարակ երեխա. նրա աչքերը լի են հասունությամբ ու լրջությամբ։

Հիսուսն ուշադրությամբ նայում է աշխարհին, որը բացվել է իր առջև։ Նրա աչքերում հնարավոր է նկատել ինչպես վախ, այնպես էլ վճռականություն։

Խորհրդանշական գահ

Կտավում Պապը գլխին չի կրում թագ՝ ի նշան Սուրբ Մարիամի դիմաց խոնարհման։  Գահն ինքնին բաղկացած է երեք թագից, որոնք խորհրդանշում են Սուրբ Երրորդությունը։

Հրեշտակներ

Եգող հրեշտակներ հիշեցնող կերպարանքներն ամենևին էլ որպես ամպեր չեն պատկերված։ Դրանք դեռ չծնված հոգիներ են։ Խորհրդանիշը ստեղծվել է գնոստիկական վարդապետության ոգով։ Ներքևում գտնվող երկու հրեշտակների դեմքերի արտահայտությունը խորհրդանշում է խոնարհություն և Աստծո նախախնամության անխուսափելիության ընդունում՝ Հիսուս Քրիստոսը կխաչվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել