Կորոնավիրուսի նկատմամբ լիակատար հաղթանակ դժվար թե ստացվի մինչև այս տարվա վերջ: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Հանրային առողջապահության ոլորտում միջազգային արտակարգ իրավիճակի դադարեցման որոշումը կախված է իրավիճակից, և, ցավոք, մենք տեսնում ենք թվերը, ուստի այս պահին ենթադրություններ չպետք է արվեն»,-ասել է Վույնովիչը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում:

Վույնովիչը նաև ընդգծել է, որ «կարևոր է ոչ թե «չեղարկել» համավարակը, այլ հաղթել վիրուսին, որն արդեն սպանել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»:

Նրա խոսքերով` վիրուսի նկատմամբ լիակատար հաղթանակը մինչև այս տարվա վերջ դժվար թե լինի, բայց «մենք կարող ենք նվազեցնել հոսպիտալացումը, մահացությունը և հիվանդացությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել