Մեզ մոտ երկու հարցադրում կա, որը թակարդի մեջ է գցել հանրության գիտակցությունը։ Ըստ դրանց մենք վատ ենք ապրում, որովհետեւ.
- ընտրությունները կեղծվում են,
- կա կոռուպցիա։
Վստահ եմ, շատերը սա կարդալով կմեղադրեն, որ ես կողմ եմ կոռուպցիային ու ընտրակեղծիքներին։ Մեղադրողները միշտ մի բան կգտնեն մեղադրելու համար, դա մի կողմ, հիմա ըստ էության։
Կոռուպցիան ու ընտրակեղծիքները կան շատ երկրներում, այդ թվում ամենաառաջավոր։ Հիշենք ԱՄՆ ընտրակեղծիքները, կամ 20-րդ դարի առաջին կեսում Անգլիայի ընտրությունները, երբ տեղամասերի դռների մոտ կանգնած թաղի տղերքը տփում էին "սխալ" քվեարկողներ համատարած։ Նաեւ բացի մեխանիկական ընտրակեղծիքներից, ըստ իս, ավելի բիրտ կեղծիքը պրոֆեսիոնալ մանիպուլյացիաները եւ հանրությանը թյուրիմացությունների մեջ գցելն է։ Իսկ դա արդեն արվեստի մակարդակի է բարձրացվել։
Օրինակները շատ են, բայց դրանք չեն խանգարում, որ այդ երկրները առաջ շարժվեն։
Հիմա կոռուպցիայի մասին, եթե մարդիկ իմանան, թե ինչ ծավալի ու թափի կոռուպցիա կա ԱՄՆ-ում ու Եվրոպայի բարեկեցիկ շատ երկրներում, կկորցնեն հավատը մարդկության հանդեպ, բայց այդ ամենն ամենավերին շերտերում է կատարվում, "փոքր" մարդը դա չի տեսնում։ Էլ չեմ խոսում արաբական միապետների եւ մեր ոխերիմ հարեւանների մասին։
Նաեւ սխալ է այն պատկերացումը, որ կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, շատ դեպքերում ճիշտ հակառակն է, հենց կոռուպցիայի շնորհիվ են շատ երկրներ կարողացել ցարգանալ։ Մասնավորապես Հարավային Կորեան տոտալ ու դաժանագույն կոռուպցիայի շնորհիվ է կարողացել կայացնելը իր տնտեսությունը։ Նույնը Ճապոնիայի մասին, օրինակ, մինչ այժմ, եթե որեւէ նախարարի օրոք տնտեսության համապատասխան ճյուղը զարգացել է, հետո պաշտոնաթող նախարարը կարող է դառնալ համապատասխան մասնավոր կորպորացիայի նախագահ, կամ բարձր պաշտոնյան։ Դա իր պարգեւավճարն է լավ աշխատանքի համար։ Մեր տեսակետից դա կոռուպցիա է, բայց մեր հեղափոխական պարգեւավճարների փոխարեն ճապոնացիները նման ձեւ են ընտրել կլանային տնտեսություն ունեցող այդ երկրում բարձր պաշտոնյաներին շահագրգռելու համար։ Կյանքն ունի իր օրենքները, կամ բարձր պաշտոնյաները գողանում են, կամ դրան փոխարինող որեւէ օրինականացված մեխանիզմ է կառուցվում։
Կարճ ընտրությունները մեխանիկական պրոցես է, որի վրա մենք սեւեռվել ենք, սակայն ընտրությունների բովանդակությունը մեզ չի հետաքրքրեւմ այսինքն առաջարկվող (կամ չառաջարկվոց) ապագայի նախագծերը։
Նույնը կոռուպցիան, որին պետք է տալ աշխատանքի խրախուսման լեգիտիմ տեսք, անգամ եթե դա կոռուպցիա հիշեցնի խաղի կանոններն է պետք հստակեցվի։
Մենք երկիր ենք կորցնում, իսկ մարդիկ քննարկում են կոռուպցիայի եւ ընտրությունների ընթակարգերն, մնալով 30 տարվա մտածողության թակարդի մեջ, առանց բովանդակային խնդիրների մասին խոսելու։
Մի խոսքով վատ բան ասեմ, մեր հիմնական խնդիրը ընտրակեղծիքներն ու կոռուպցիան չի։
<Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել