Երբ միայնակ հայտնվում ես օվկիանոսի հատակում, փրկվելու հույսը գրեթե կորչում է։ Սակայն Հարիսոն Օջեգբա Օքենը մինչ վերջին պահը հավատում էր, որ իրեն կփրկեն։ Նա օվկիանոսի հատակին է մնացել 3 օր շարունակ և կարողացել է գոյատևել՝ չխելագարվելով վախից և անելանելությունից։

Երիտասարդ տղամարդը որպես խոհարար էր աշխատում Jackson 4 լայների վրա, որը մի օր խորտակվեց։ Նավի վրա 12 մարդ կար, սակայն փրկվել հաջողվե միայն Հարիսոնին։ Դրանից տարիներ են անցել, սակայն նա մինչ օրս չի կարողանում հավատալ դրան։ Մինչ օրս տղամարդը երազում տեսնում է, թե խեղդվում է։ Երբ նավը խորտակվեց, խոհարարը ներսում էր և չէր հասկանում՝ ինչ է կատարվում։ Նրա վրա առարկաներ էին ընկնում, այնուհետև լսեց մարդկանց բղավոցներ այն մասին, որ խեղդվում են։ Աստիճանաբար Հարիսոնը հասկացավ, որ լիովին միայնակ է մնացել։ Նա օդային գրպան գտավ, որի օգնությամբ կարողանում էր շնչել, սակայն դրանում գտնվող օդն աստիճանաբար վերջանում էր։ Տղամարդու ձեռքի տակ չկար սնունդ ու խմիչք, բացառապես մեկ շիշ կոլայի։

 օր անց նա նկատեց կրակներ և հասկացավ, ո խորտակման վայր են հասել փրկարարներ, որոնք, սակայն, լողացին և անցան նրա կողքով։ Հարիոսնն արագ լողաց դեպի կրակները, սակայն վերջիններս անհետացան։ Որոշ ժամանակ անց ևս մի փրկարար մոտեցավ, խոհարարը հասցրեց արագ լողալ դեպի նա և ուսին հարվածել։ Փրկարարը շատ վախեցավ, քանի որ չէր կարծում, որ փրկված մարդ կարող է լինել օվկիանոսի հատակին։

Հարիսոնին թթվածնային դիմակ հագցրին և 60 ժամ պառկեցրին հատուկ խցի մեջ։ Միայն դրանից հետո նա կարողացավ անվտանգ վերադառնալ ցամաք։ Հարիսոնի դեպքն իսկապես զարմանալի է, քանի որ նման խորության վրա մի քանի օր գոյատևելը գրեթե անհնար երևույթ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել