Քանի որ շատերը լավ չեն ընկալում մեր` արտահերթին դեմ լինողներիս գրառումներն, ուստի փորձեմ հնարավորինս ավելի պարզ, մատչելի արտահայտել մտավախությունս` կապված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ։ Ես դեմ չեմ, որ որևէ քաղաքական ուժ հաղթի այդ ընտրություններում` բացի կապիտուլյանտից և նրան սպասարկող ուժերից, և դրա համար պատրաստ եմ մաքսիմալ աջակցել բոլորԻԻԻԻԻԻԴ։ Բայց հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը` կապված հանրության լայն շերտերի հետ, որոնց մեծ մասը հնարավոր է վերջին պահին լեգիտիմացնի սրան, ապա մեծ ռիսկեր է պարունակում սրանց իշխանության օրոք ընտրության գնալը։ Քանզի եթե դուք պարտվեք այս ընտրություններում, ոչ միայն կլեգիտիմացնեք սրան, այլև մինիմում 5 տարի էլ վզներիս եք փաթաթելու, Ձեր անհաշվենկատ և արկածախնդիր քայլերի արդյունքում։ Այնպես որ որոշումը Ձերն է, եթե վստահ եք, որ արդյունքում հաղթելու եք, ապա գնացեք այդ քայլին, բայց պարտության դեպքում կնքելու եք Ձեր քաղաքական վախճանը։ Էլի եմ ասում, հետո չասեք` թե չեմ ասել։ Այնպես որ լավ խորհեք, ապա նոր գնացեք նմանատիպ կտրուկ և պետության, պետականության համար չափից դուրս վտանգավոր քայլերի, քանզի ենթադրում եմ հասկանում եք, թե սրան լեգիտիմացնելուց հետո ինչ է սպասվելու մեզ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել