Emedia.am-ը գրում է.

 Google Glass թվային ակնոցների սպառողական տարբերակի շնորհանդեսը կարող է կայանալ արդեն այս տարվա վերջին: Նոր մոդայիկ գաջեթը մասսայական վաճառքի կարող է հանվել ավելի հասանելի արժեքով, քան շատերը ենթադրում էին: Մեծ հավանականություն կա, որ Google-ը Glass-ի արժեքը կսահմանի 299 ԱՄՆ դոլարի չափով, ինչը մի քանի անգամ ավելի ցածր է այն գնից, որ վճարում են ներկայումս Explorer Edition-ի հետ ծանոթանալու համար:

Google-ի կախարդական ակնոցների սպառողական տարբերակի արժեքի մասին նման ենթադրություն է արել թայվանական Topology Research Institute հետազոտական ինստիտուտը: Քանի որ Google-ը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկատվությունը, այն պետք է ընկալել անվստահության որոշակի աստիճանով:

Արժեքը պատահաբար չի ընտրված: Արժեքի գնահատման ժամանակ օգտագործվել է ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված նյութերի գինը: Օրինակ՝ ակնոցներում տեղադրված Himax Display ընկերության արտադրած պրոեկտորի ինքնարժեքը կազմում է մոտ 30-35 ԱՄՆ դոլար:

«Մեր հաշվարկների համաձայն՝ նման սարքավորումների ժողովրդականության տարածման առաջին ալիքը տեղի կունենա առաջիկա 1-3 տարիների ընթացքում՝ կապված առաջարկվող ինովացիաների հետ: Հետագայում՝ շուկայի հագեցումից հետո, մենք կտեսնենք կտրուկ աճ»,- ասում է Topology Research-ի վերլուծաբան Ջեյսոն ցայը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել