Հրեաները մի կարևոր հատկություն ունեն, որը նրանց օգնել է դիմակայել ցանկացած փորձության ու, չնայած ողբերգություններին, չհանձնվել ու ամեն ինչ նորից սկսել։
Ցանկացած ողբերգության համար նրանք միմիայն իրենց են մեղադրում՝ կամ չեն կատարել Աստծո պատվիրանները, կամ չեն հասկացել աշխարհի դրվածքն ու հարաբերությունների օրենքներն ու, որպես հետևանք, պետժվել են։
Դրա համար պետք է վերլուծել կատարվածների պատճառները, փորձել փոխել աշխարհայացքը, վերաբերմունքն ուրիշ ազգերի հանդեպ, կամ ճիշտ մեկնաբանել պատվիրաններն, իսկ հրեաները պատվիրանները մոտ 700 են։
Մեզ մոտ ճիշտ հակառակ դրվածքն է, մենք մեղադրում ենք օտարներին, մուննաթ ենք գալիս, թե ինչու մեզ չեն օգնել, ինչու մեզ չեն փրկել, ինչու մեր շահերը հաշի չեն առել (կարծես պարտական են), սակայն չենք փորձում վերլուծել իրականությունն, աշխարհի դրվածքն ու կանոնները։ Մենք միշտ ճիշտ ենք, ուրիշները սխալ, անգամ Աստվածն է վատը։ Արդյունքում մենք չենք փոխվում ու ոչ մի թիզ զարգացում չենք ապրում։
Այս իշխանությունը մեր պատիժն է, մեր սխալ պատկերացումների, մտավոր ծուլության ու անտրամաբանության համար։
Մենք կարծում էինք, որ փողոցից եկած քաղաքականապես թերուս լակոտները պետք է մեզ փրկեին, չգիտեմ ինչից, ու պարզունակ կարգախոսներում մեծ իմաստություն կա։ Մենք չենք վերլուծում մեր սխալները, կատարվածի պատճառ-հետևանքային կապը, մտածողության ծուղակները, միջազգային հարաբերությունների կանոններն ու օրինաչափությունները։ Մենք միշտ ճիշտ ենք, ուրիշները՝ սխալ։
Հիմա ընտրություններ են սպասվում, նորից փորձենք պարզունակ կարգախոսներով շարժվել, ավելի փնթի ու պարզունակ խմբերի ձայն տալ, առանց հասկանալու միչև հիմա կատարվածի պատճառները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել