Թե’ Վարչական դատարանի որոշումը, թե՛ վարչապետի աշխատակազմի այսօրվա պարզաբանումն ինձ համար սպասելի էին՝ 1-ը՝ իրավունքի տրամաբանության, 2-ը՝ իշխող ուժի ամենաթողության համատեքստում (նախորդիվ գրառումներով անդրադարձել էի)։
- Ինչ ասել է. «Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։»։
- Կարո՞ղ է վաղն էլ ձեր ոճի մեջ խեղաթյուրեք, թե սահմանադիրը շնչելու կամ արտաշնչելու հնարավորություն չի նախատեսել։ Այսինքն՝ այս տեքստի հեղինակի «բարձր» կարծիքով անձանց մի շրջանակ զրկված է դատական պաշտպանության հիմնարար իրավունքից (Սահմ. հոդված 61)
- Սա ոչ միայն Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դասագրքային օրինակ է, այլեւ՝ սահմանադրական կարգի հերթական տապալում։
Հետո էլ Սահմանադրությանն ու այս փաստաթղթի հեղինակներին եք նենգաբար պիտակավորում։ Աշխարհի ամենաիդեալական գրված իրավական ակտը նման այլասեռված մեկնաբանությունների պարագայում իրավիճակից պատվով դուրս չէր գա։
Նույն տրամաբանությամբ, շուտով, Վերաքննիչ դատարանն ազատելու է մարդուն կալանքից, բայց քրեակատարողական հիմնարկը թույլ չի տալու լքել տարածքը, որովհետեւ կառավարությունը համաձայն չի լինելու դատական ակտի հետ։
Միանգամից Սահմանադրության 1-ին հոդվածից հանեք «իրավական» եզրույթը, ինչու՞ եք հապաղում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.meloyan/posts/3724882414213508
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել