Մարոկկո այցելող յուրաքանչյուր ոք ցանկանում է տեսնել Ֆես քաղաքի ներկերը։ Այն յուրօրինակ և գրավիչ վայր է, որն իր տեսակով միակն է աշխարհում։ Սակայն հետաքրքրական է, որ այցելությունից հետո զբոսաշրջիկները հակասական տպավորթյուններ են ունենում։

Ֆես քաղաքում արդեն երկար տարիներ շարունակ կաշի են պատրաստում։ Նման և նույնիսկ ավտոմատիզացված արտադրություն իրականացվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, սակայն Մարոկկոն տարբերվում է միջավայրով, քանի որ Ֆեսի արհեստանոցները մեծ են, հին և աուտենտիկ։ Կաշի պատրաստում են հին միջնադարյան մեթոդներով։

Կաշվի ներկարարական կենտրոնները քաղաքում երեքն են։ Առաջինը՝ ամենամեծն ու հայտնին Շուարի կենտրոնն է, որը հիմնվել է հեռավոր 11-րդ դարում։

Ներկարարական կենտրոններին մոտենալու մասին հուշում է հոտը, ինչպես նաև արտասովոր էքսպոզիցիան, որը բաղկացած է մեծ տակառներից։ Օրգանական մնացորդների հոտը, որոնք գտնվում են այնտեղ հազարավոր տարիներ, պարզապես սարսափելի է, որին ավելանում է նաև բնական ներկի տհաճ հոտը։ Կենտրոնից դուրս գալիս զբոսաշրջիկներին երկար ժամանակ «հետապնդում է» այդ բույրը։

Վերջերս Շուարի կենտրոնը վերանորոգվել է, ինչն առաջացրել է հյուրերի դժգոհությունը, քանի որ վերջիններս, անկախ ամենից, ցանկանում էին հնագույն ներկերի կաթսաները տեսնել։

Կաշեգործների կենտրոններ հնարավոր է մուտք գործել միայն տեղի գիդերի ուղեկցությամբ։ Վերջինս ցույց է տալիս, թե ինչպես են աշխատում արհեստավորները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել