Երեկ երեկոյան Մեդիապորտում հրապարակված լուրը հաստատվեց։ «Դատալեքս» համակարգի մասնակի խափանումը առավոտյան վերացավ, և ահա տեսնում ենք Օ.Գասպարյանի գործով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցի ծավալուն որոշումը (եզրափակիչ մասը՝ կից):
Չմեղանչեմ խղճիս առջև և հրապարակավ ընդունեմ, որ դատական իշխանության անկախությունը քանակական ընդարձակումից որակական ամբողջացման ենթարկված հենց նիկոլական ռեժիմի օրոք՝ «այն ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ» տրամաբանությամբ։ Դատավորները խորապես ու, հուսով եմ, անդառնալիորեն գիտակցեցին, որ ոչ թե հերթական պետական համակարգի ներկայացուցիչ են, այլ իշխանության ինքնուրույն ճյուղի կրող ու կենսագործող։ Որ իշխանության իրենց ճյուղը կոչված է հակակշռելու ու հավասարակշռելու իշխանության «քաղաքական» ճյուղերին՝ Օրենսդիրին ու Գործադիրին, և ունակ է այդ դերակատարումը կատարել պատվով ու որակով։
Ինչու՞ ստացվեց դատարանների մոտ։ Որովհետև՝ (1) ներսում կային հեղինակություններ, որոնք առաջին ու շատ ծանր հարվածներն իրենց վրա վերցրեցին ու չընկրկեցին, ու չծնկեցին, (2) 1997-ից ի վեր՝ տասնյակ մարդիկ՝ իրական բարեփոխիչներ, դասախոսներ, գիտնականներ, դատական վարչարարներ, հենց դատավորներ, չերևացող, չփիառվող, բայց հաստատակամ ու նպատակասլաց աշխատանք էին կատարում՝ իրապես անկախ դատարաններ ունենալու համար։ Ու ահա՛ տնկված ու խնամված այգին պտուղներ է տալիս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել