Դե հիմա ի՞նչ ասես մեր Անդր(ե)(и)ասին, ում ոնց հարմարա թող կարդա:
Բայց իրականում ասելու շատ բան կա: Էս մեր քաղաքական գործիչը (ինքնա իրան քաղաքական գործիչ անվանել), քաղաքացիական նախաձեռնությունից հետո էլի մնացել ա բեմահարթակին: Ես մտածում էի, որ դե մարդ ա էլի, մի անգամ հացադուլ արեց, տեսավ, որ ուշադրություն դարձնող չկա` խելոք սուս-փուս կիջնի բեմից, բայց չէ, արի ու տես ստեղ-ընդեղ խառնվում ա, չեմ հասկանում, ուզում է իրա համար նոր հացադուլի տեղ նախապատրաստի՞ քաղաքապետարանի դիմաց, թե՞ ոնց: Դե Կարեն Հարությունյանի ու իր ընկերների մասին խոսելն անգամ ավելորդ է: Բոլորս էլ գիտենք` ընդդիմություն կլինի, իշխանություն կլինի` կապ չունի, կարևորը փող լինի, որ ինտերնետի գումարը մուծեն ու Ֆեյսբուքով ստատուսներ գրեն:
Վատ ա լինում, որ մարդը որոշ բաներ մոռանում ա: Հիշեցնեմ. 79 քաղաքացու Անդրեաս Ղուկասյանը դուրս էր թողել աշխատանքից, ու հիմա նա պայքարում ա քաղաքացու համա՞ր: Սրա նման մի պարադոքս ևս գիտեմ` գեղեցկությունը կփրկի աշխարհը, ու ստեղ հարց է ծագում` ինչպե՞ս կփրկի, եթե գեղեցկությունը զոհեր է պահանջում: Չմոռանամ նաև հիշեցնել, թե նա ինչ էր մտածում Արցախի հարցի և բանակցություններից դուրս գալու ճանապարհների մասին: Կարճ ասեմ` նա առաջարկում էր Արցախը հանձնել ռուսներին: Այժմյան հասարաքաղաքական գործիչը անցյալում ANTI հասարաքաղաքական գործիչ է:
Եվ շրջում են չորս բոլորը լոկ ստվերները անցյալի։ (c) Արթուր Մեսչյան



