Առաջին նկարում ես եմ՝ Աղդամում,
մյուս նկարներում՝ թուրքերը Տիգրանակերտում*, այն Տիգրանակերտում, որը կապիտուլյանտ Նիկոլը հանձնեց թշնամուն մեկ նենգ ու թաքուն գիշերային ստորագրությամբ…
Նիկոլ, տեղյա՞կ ես, թուրքերը պնդում են, որ սա Շահբուլաղն է, և որ իրենք «Տիգրանակերտի մասին հորինված առասպելական պատմության վերջը տվել են»:
Նիկոլ, տեղյա՞կ ես, թե ինչ նշանակություն ունի հազարամյակների խորքից մեզ հասած այս քաղաքը հայ ազգի համար:
Չնայած՝ նա ու՜ր, հայոց սուրբ պատմությունն ուր…
*Ծանոթություն՝
Տիգրանակերտ, պատմական հայկական քաղաք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։ Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով իր ստեղծած հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։ Արցախի Տիգրանակերտը Տիգրանի անունը կրող բազմաթիվ բնակավայրերից միակն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է:
Ի դեպ, Տիգրանակերտ քաղաքում իրականացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ հինավուրց առարկաներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 9-12-րդ դարերով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել