Թագուհի Թովմասյանի կողմից այսօրվա փաստաթղթերի հրապարակումից թուրք Նիկոլը չի մտահոգվելու։ Որ Մարտի 1–ի գործ չկա, այլ կա «Քոչարյանին դատելու գործ», ոչ մեկի համար վաղուց գաղտնիք չէ։ Որ Մարտի 1–ի գործն ի սկզբանե օրենքի և իրավաբանություն հետ որևէ կապ չի ունեցել և դա զուտ քաղաքական հաշվեհարդարի գործ է, դրա մասին էլ բոլորը վաղուց գիտեն։ Կապիտուլյանտը վաղուց է տանուլ տվել Մարտի 1–ը Քոչարյանի և մյուսների վրա կարել տալու համար ճակատամարտը և որևէ մտահոգություն չունի, որ Ինտերպոլը նույնպես ասում է՝ սա քաղաքական գործ է, և մենք չենք խառնվելու օրենքի և իրավաբանության հետ որևէ կապ չունեցող այս գործընթացին։ Մտահոգվելու առիթ ունեն քննիչներն ու դատախազները՝ Խաչատրյան Սասունի և Դավթյան Արթուրի գլխավորությամբ։
Թուրք Նիկոլը Հայրենիք է հանձնել, երկիր է կապիտուլացրել, 5000 զինվորի գլուխ է կերել։ Մարտի 1–ի գործով մի բան էս կողմ, մի բան էն կողմ՝ նրա համար այլևս որևէ նշանակություն չունի։ Նա դատապարտված է։ Իսկ քննիչներն ու դատախազները մտածելու բան ունեն։ Եթե ոչ վաղը, ապա վաղը չէ մյուս օրը թուրք Նիկոլը չի լինելու․ կամ նստած է լինելու, կամ փախած, կամ էլ մի տեղ սատկած են գտնելու։ Իսկ քննիչներն ու դատախազները, որ 3 տարի շարունակ քաղաքական հրահանգներով գործեր էին կարկատում և ոտքերի սրբիչ էին աշխատում, մտածելու շատ բան ունեն։ Տղերք, հիշու՞մ եք, որ ձեզ զգուշացնում էի՝ վերադասից հրամանները գրավոր ուզեք, ամեն ինչ թվագրեք, պատճենեք ու պահեք։ Հուսով եմ՝ արել եք։ Որովհետև ձեզ դատելու ժամանակ դա միակ մեղմացուցիչ հանգամանքն է լինելու, կրկնում եմ՝ միակը։ Իսկ ձեզ դատելու են, չեք պլստալու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել