Առաջին նախագահը, իր ոճին հակառակ, բավականին թափանցիկ ակնարկ է անում, չմոռանալով նուրբ քաղաքական շանտաժը…
Տեր-Պետրոսյանը անվտանգության երաշխիք է խնդրում իր, գուցե և անառակ, բայց այնուամենայնիվ հոգեզավակը համարվող կապիտուլյանտի համար, այլապես «ահաբեկելով» խայտառակ կեղծվելիք ընտրություններով և անվերջանալի մղձավանջով…
Չեմ ուզում մեկնաբանել առաջին նախագահի կողմից առաջարկվող լուծման ուղին, ուղղակի խորհրդանշական այս 100-ամյակի օրը հարց հղեմ՝ որտե՞ղ եք պատկերացնում Նիկոլի ապաստարանը, գուցե՝ հենց նույն Բեռլինում: Դա իրոք ժամանակավոր կարող է լինել…
Պարոն նախագահ, Նիկոլի հետ պատասխան ունի տալու նաև իր թիմը՝ բացահայտ և ծպտյալ, ի դեպ:
Հ.Գ. Ի դեպ, ինձ հատկապես դուր եկավ այն մասը, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը շեշտում է, որ համաձայն է Վազգեն Մանուկյանի հետ,որ ընտրությունները կարող է կեղծվեն… Занавес!
@я_сценарист_и_режиссер
@план_эвакуации
@Թեհլերյան_100
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/10215050226167511
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել