Armenpress.am-ը գրում է․
Գերմանիան, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցրել է կորոնավիրուսի դեմ «Աստրազենեկա» պատվաստանյութի օգտագործումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությանը:
Կառավարությունը նման որոշում է կայացրել Պաուլ Էրլիխի ինստիտուտի խորհրդով:
Լրատվամիջոցը նշում է, որ Նորվեգիայում մահացել է «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստված բժիշկը, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է այդ ահազանգը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1046096.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել